
Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի երկնքում նկատելի էին ռազմական կործանիչ ինքնաթիռներ, ինչը քաղաքացիների մոտ անհանգստություն և տարակուսանք է առաջացրել։ Քաղաքացիները քննարկում էին, թե ինչով է պայմանավորված ռազմական ավիացիայի ներկայությունը մայրաքաղաքի օդային տարածքում։
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «ԱրմԼուր»-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից հայտնել են, որ իրականացվում են ուսումնական պլանային թռիչքներ և անհանգստության որևէ առիթ չկա։