
Գորիսում անցկացվող ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի է ունեցել լարված միջադեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տեղացի բնակչուհիներից մեկի միջև։
Կինը ներկայացրել է, որ երկար ժամանակ փորձում է լուծել իր իրավական խնդիրը և տարբեր պետական կառույցների բազմաթիվ դիմումներ է ուղարկել, սակայն արդյունքի չի հասել։ Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ են կադաստրային փաստաթղթեր, սակայն դատական համակարգը, ըստ նրա, արդյունավետ չի գործում։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը իրավական խնդրի մասին է և հարցրել, թե անձամբ ինքն ինչ կարող է անել տվյալ իրավիճակում։
Վարչապետի պատասխանից դժգոհ բնակչուհին կտրուկ արձագանքել է՝ հայտարարելով, որ նման պայմաններում իրեն պետք չէ այն խաղաղությունը, որի մասին խոսում են իշխանությունները։
«Լսի, տենց ես խաղաղություն անու՞մ, ինձ տենց հարկավոր չի»,- ասել է կինը: