
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը մեկնարկած հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը հավատում է՝ Հայաստանը կարող է դառնալ ավելի ուժեղ, անվտանգ, արդար և զարգացած պետություն։
Նրա խոսքով՝ երկար տարիներ հասարակության մի մասը կարծել է, թե փոփոխություններն անհնար են, սակայն այսօրվա մեծ մասնակցությունը, ըստ նրա, ցույց է տալիս հակառակը։ Ալեքսանյանը նշել է, որ մարդկանց ակտիվությունը վկայում է փոփոխությունների իրական հնարավորության մասին։
«Տասնյակ հազարավոր մարդկանցով ապացուցում եք, որ փոփոխությունները գալիս են»,- նշել է նա: