
«Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցները Հաղթանակ զբոսայգու տարածքից երթով շարժվում են դեպի Սամվել Կարապետյանի առանձնատուն։
Մայր Հայաստանի հուշարձանի տարածքում կայացած նախընտրական առաջին հավաքի ընթացքում դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ հավաքի մասնակիցների նպատակն է հանդիպել Սամվել Կարապետյանի հետ։
Նրա խոսքով՝ միջոցառման շրջանակում նախատեսված է նաև անակնկալ, և նա կոչ է արել ներկաներին շարունակել ուղին՝ նշելով, որ սպասվում է հանդիպում Սամվել Կարապետյանի հետ։