ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 8-ին, ժամը 13։15-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «GAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Հինգ տուժած հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *