
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի խոսքով, Զելենսկին հրաման է ստորագրել, որով թույլատրել է Մոսկվայում մայիսի 9-ի շքերթի իրականացումը։ Լրիվ լուրջ, Կարմիր հրապարակի կոորդինատներով պաշտոնական հրաման։ Զելենսկին դա բացատրում է նրանով, որ դրա դիմաց գերիներ են ստանում, բայց ես հակված եմ մտածել, որ Թրամփի պահանջով է։ Մի խոսքով, Պուտինը հասավ իր ուզածին և կկարողանա անցկացնել շքերթը։
Բայց զուտ արձանագրենք, էլի, որ պատերազմի 5-րդ տարում Պուտինի համար հաջողություն է այն, որ կարողանում է Մոսկվայում շքերթ անցկացնել։
Հ.Գ. Իսկ դե Զելենսկու կողմից Մոսկվայի շքերթի գրավոր հրամանով թույլատրումը թրոլինգի կուլիմինացիան է»։