Այս պատերազմի բազմաթիվ ողբերգություններից մեկն այն է, որ նախքան դրա սկսվելը ԱՄՆ հետախուզական հանրույթը, ներառյալ Կենտրոնական հետախուզական վարչությունը, համակարծիք էր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում, և որ Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան բազաներին ու կփակի Հորմուզի նեղուցը, եթե նրանց վրա հարձակվեն Իսրայելն ու ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթը:
«Հետախուզական հանրույթը նաև ճիշտ էր գնահատել, որ իրանական ղեկավարությանը հարվածներ հասցնելը կամրապնդի վարչակարգը և կքաջալերի կոշտ գծի կողմնակիցներին։ Չնայած հետախուզական հանրույթի ճշգրտությանը, Իսրայելը մեզ ներքաշեց այս պատերազմի մեջ։ Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչպես դա տեղի ունեցավ, որպեսզի երբեք այլևս չհայտնվենք նման իրավիճակում»,- նշել է Քենթը: