Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է լինի որևէ ռազմական դաշինքի մաս։ Այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հաշվի առնելով, թե որտեղ է գտնվում մեր երկիրը և ինչպիսին են նրա հնարավորությունները՝ Հայաստանի դերը պետք է լինի չեզոք։ Հայաստանը փոքր է։ Այն երկու կողմերի համար էլ կլինի սակարկության առարկա։ Ես չեմ ուզում, որ իմ երկիրը սակարկության առարկա լինի Ռուսաստանի, Բրյուսելի, Միացյալ Նահանգների կամ որևէ այլ կողմի համար։ Հայաստանը գտնվում է Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի կողքին։ Այն փակ է չորս կողմից։ Մենք ելք չունենք դեպի ծով», – ասել է Սիմոնյանը։
Ըստ նրա՝ հայ ժողովրդի պատմությունը շատ բան է սովորեցրել իրենց։
«Մենք չպետք է կրկնենք անցյալի սխալները», – ընդգծել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը։