Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանում ավելի քան 85 թիրախների հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ շարունակում է «գործողություններ իրականացնել Իսրայելի քաղաքացիական անձանց և իսրայելցի զինվորների նկատմամբ սպառնալիքները վերացնելու նպատակով» Լիբանի հարավում։

«Սպառնալիքները վերացնելու նպատակով վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը օդից և ցամաքից հարվածներ է հասցրել ահաբեկչական կազմակերպություն «Հեզբոլլահ»-ի ավելի քան 85 ենթակառուցվածքային օբյեկտների։ Վնասված թիրախների թվում են եղել զենքի պահեստներ, արձակման կայանքներ և կառույցներ, որոնք ահաբեկչական կազմակերպություն «Հեզբոլլահ»-ը օգտագործում է Իսրայելի քաղաքացիական անձանց և Իսրայելի բանակի զինվորների դեմ ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար», – ասվում է իսրայելական բանակի հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ Բեքաայի հովտում Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել ստորգետնյա պահեստին, որը «Հեզբոլլահն» օգտագործում է «Իսրայելի բանակի զինվորներին և Իսրայելի քաղաքացիական անձանց վնասելու համար նախատեսված զենք արտադրելու նպատակով»։ Բացի այդ, հարվածներ են հասցվել շարժման մարտիկների ուղղությամբ։

Հաղորդվում է, որ անցած օրվա ընթացքում «Հեզբոլլահը» մի քանի հրթիռ է արձակել Լիբանի հարավում գործող ԻՊԲ զինվորների ուղղությամբ։ Հրթիռները ընկել են զինվորից մոտակայքում։

Իսրայելի բանակի զինվորների վիրավորման մասին հաղորդագրություններ չեն ստացվել, ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *