Կարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի շքերթը. Պուտինը մեկ րոպե լռություն է հայտարարել

Հենց ԽՍՀՄ ժողովուրդն է փրկել ողջ աշխարհը նացիզմից։ Այս մասին մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմի սկիզբը Ռուսաստանի պատմության ամենացավալի ամսաթվերից մեկն է։

Նա նաև մեկ րոպե լռություն է հայտարարել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների։

«Հայտարարվում է մեկ րոպե լռություն», – ասել է Պուտինը։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթին մասնակցում են չորս ստորաբաժանումներ, որոնցից մեկը ժամանել է Հյուսիսային Կորեայից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *