
«Հայ և ռուս ժողովուրդների միջև դարավոր բարեկամություն է եղել և իրավունք չունենք դա մոռանալ»,- լրագողների հետ զրույցում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասել է «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը։ «Հարաբերություններում կա՞ն խնդիրներ, կան, հարաբերությունները հեշտ չեն։ Խնդիրներ եղե՞լ են այս իշխանության քաղաքականության պատճառով, այո, բայց ռուսական կողմին էլ հարցեր ունենք»,- հավելել է նա։