
«Վարչապետի ու նախարարի ներկայությամբ մի հատ պատշաճ զինվորականի նման պահի քեզ, ձեռքերդ թափահարելով ես խոսում»,- շարունակելով զինվորական ներկայացած տղամարդու հետ զրույցը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ նա նկատողություն էր արել տղամարդուն՝ զինվորականին ոչ վայել կեցվածքի համար։ «Պապիկյա՛ն, եթե էդ մարդը զինվորական ա, զորացրի, թող գնա, ինքն ի վիճակի չի ծառայության․ չգիտեմ՝ ինչ ա օգտագործած՝ խմած ա, քաշած ա, ինչ ա»,- շարունակեց Փաշինյանը։