«Արդեն 6 տարի է՝ Հաղթանակի օրվա առիթով ասելիք գրեթե չեմ գտնում»․ Մանե Թանդիլյան

«Արդեն 6 տարի է՝ Հաղթանակի օրվա առիթով ասելիք գրեթե չեմ գտնում»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն 6 տարի է՝ Հաղթանակի օրվա առիթով ասելիք գրեթե չեմ գտնում։
     Տարիներ շարունակ մայիսի 9-ը եղել է մեծ եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման խորհրդանիշը։
     Շուշիի հաղթական ազատագրումն ու ողբերգական անկումը հավասարապես հերոսական էջեր են, որովհետև բերդաքաղաքի համար հայ զինվորը պայքարել է մինչև վերջ։
     «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը մեր ազգային ոգու, արժանապատվության և հայրենասիրության խորհրդանիշն է, մեր նորագույն պատմության կարևորագույն հաղթանակներից մեկը։
     Փա՛ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի։ Շուշիի հերոսապատումը մեր սերունդների համար հայրենասիրության լավագույն դասերից է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *