Տարեցտարի պակասում է Հաղթանակի օրը «Հաղթանակի» զբոսայգի եկող վետերանների թիվը։ Այս տղամարդը ընդդեմ ֆաշիզմի կռիվ տվածներից մեկն է։
Պատում է, որ մայիսի 9-ին ռազմական հոսպիտալում է եղել։ «Պալատում երկու հոգի էինք։ Սանիտարկան ձեն տվեց ՝ վե՛ր կացեք, հաղթանակ է։ Հիշում եմ՝ դաշտային հոսպիտալը տեղակայված էր գարեջրի գործարանի մոտ, և ես ու հոսպիտալի մյուս վիրավորը, լսելով հաղթանակի լուրը, գնացինք գարեջրի հետևից ու տոնեցինք հաղթանակը»,- հիշում է նա։