Մոսկվայում հանվել են բջջային ինտերնետի և SMS հաղորդագրությունների հասանելիության ժամանակավոր սահմանափակումները

Մոսկվայում հանվել են բջջային ինտերնետի և SMS հաղորդագրությունների հասանելիության ժամանակավոր սահմանափակումները։ Դրանք սահմանվել էին Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ անվտանգության միջոցառումների համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության միջոցների նախարարությանը։

«Մոսկվայում հանվել են Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ անվտանգության միջոցառումների հետ կապված բջջային ինտերնետի և SMS ծառայությունների ժամանակավոր սահմանափակումները», – նշվում է «Մաքս» հարթակում նախարարության տեղադրված հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *