Ընտրակաշառքի գործով ձերբակալված անձանցից 6–ը կալանավորվեց

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալված անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, NEWS.am–ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություններ է իրականացրել Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում, կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ 

Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններից հետո ձերբակալված քաղաքացիները «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանը և նրա կինն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *