
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան իր եղբայրներին՝ Մահերին և Հազմեմին, ազատել է պետական բարձր պաշտոններից՝ կաբինետի վերադասավորման շրջանակներում՝ «սիրիական ժողովրդի վստահությունը վերականգնելու» նպատակով, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրի համաձայն՝ երկրի ղեկավարը փորձում է հերքել ազգակցական կապերի մեղադրանքները և ցույց տալ իր տարբերությունը տապալված Ասադի ռեժիմից։
Հեռացումից առաջ Մահերը զբաղեցրել է նախագահի վարչակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Սիրիական աղբյուրի համաձայն՝ նրա կինը, որը ծնունդով ռուս է, տիրապետում է ռուսերենին և համարվում է Դամասկոսի և Մոսկվայի միջև կապող օղակ։ Հետևաբար, Մահերը, հավանաբար, կնշանակվի Ռուսաստանում Սիրիայի դեսպան։
Երկրորդ եղբայրը՝ Համզեմը, ազատվել է Տնտեսական զարգացման Գերագույն խորհրդի փոխնախագահի պաշտոնից։