Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իր գործընկեր շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄԷ-ի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս մի շարք ոլորտներում ԱՄԷ-ի հետ համագործակցությանը, հատկապես՝ առևտրի, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։
Թուրք առաջնորդը նշել է, որ տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության գործընթացում տեղի ունեցող իրադարձությունները ցավալի են՝ ընդգծելով, որ Անկարան շարունակելու է լիարժեք աջակցություն ցուցաբերել ԱՄԷ-ի ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Նախագահ Էրդողանը շուտափույթ ապաքինում է մաղթել պատճառված վնասի կապակցությամբ։
Թուրքիան կապի մեջ է շահագրգիռ երկրների հետ և ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական լուծման հասնելու համար, – ասել է թուրք առաջնորդը՝ հավելելով, որ տարածաշրջանի անվտանգության պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է ավելի ակտիվ երկխոսություն և համագործակցություն։