Հանրապետության տարածքում ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-ին և 10-ին, 12-ին և 13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 9-ին և 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին և 10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։