Բուրյաթիայում Ան-2 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Ան-2 ինքնաթիռը, որը զբաղվում էր անտառային հրդեհների մոնիթորինգով, վթարային վայրէջք է կատարել Բուրյաթիայում՝ Սոսնովո-Օզերսկոյե գյուղի և «Օզյորնի» լեռնահարստացուցիչ գործարանի միջև ընկած ճանապարհին, հայտնել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեի՝ տրանսպորտի հարցերով Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայությանը։

Վայրէջքը հաջող է եղել։ Տուժածներ չկան։ Արտակարգ պատահարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է, որի բնույթը չի ճշտվում։

Վթարային վայրէջքի փաստով սկսվել է ստուգում՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով (օդային տրանսպորտի երթևեկության և շահագործման անվտանգության կանոնների խախտում)։ Պատահարի հանգամանքները պարզվում են, արդյունքների հիման վրա կկայացվի ընթացակարգային որոշում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *