ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում կանխատեսում են ամերիկյան զորքերի հետագա կրճատում

Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներն սպասում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս կբերի լրացուցիչ զորքեր մայրցամաքից, այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ Գերմանիայից կհանի 5 000 զինծառայող, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրներին։

ՆԱՏՕ երկրների բարձրաստիճան դիվանագետները կանխատեսում են, որ Թրամփը կհայտարարի զորքերի հետագա կրճատման մասին, հնարավոր է՝ ներառյալ նաև Իտալիայից։

Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ նախագահը կհրաժարվի Ջո Բայդենի նախագահության ժամանակ մշակված՝ Գերմանիայում հեռահար հրթիռներ տեղակայելու ծրագրից, նշել են անանուն աղբյուրները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *