Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը X սոցիալական ցանցում հայտնել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ էներգետիկայի և տնտեսության ոլորտներում անցկացված բանակցությունների մասին։
«Ուրախ էի ինձ ուղեկցող կառավարական պատվիրակության հետ այցելել մեր սիրելի Սիրիա և հանդիպել Նորին գերազանցություն նախագահ Ահմադ աշ-Շարաայի հետ։ Ինձ համար կարևոր է ընդգծել, որ այսօր մենք զգալի առաջընթաց գրանցեցինք մեր ընդհանուր խնդիրների լուծման գործում, հատկապես տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում, և դա՝ բարի կամքի ու համագործակցության նկատմամբ հանձնառության ոգով, առանց որևէ պետության կողմից մյուսի նկատմամբ վերապահումների և տատանումների։ Վստահ եմ, որ շուտով շոշափելի արդյունքներ կլինեն։
سُعدت، والوفد الحكومي المُرافق، بزيارة سوريا العزيزة واللقاء بفخامة الرئيس أحمد الشرع.
ويهمني ان أؤكد اننا أحرزنا اليوم تقدما كبيرا في معالجة قضايانا المشتركة، لا سيما في مجالات الاقتصاد والطاقة والنقل والأمن وذلك بروح طيّبة وحرص على التعاون بلا تحفّظ ولا تردّد من دولة إلى دولة.… pic.twitter.com/0mexWlAgWF— Nawaf Salam نواف سلام (@nawafsalam) May 9, 2026
Մենք նաև քննարկեցինք Լիբանանի և Սիրիայի առջև ծառացած հիմնական մարտահրավերները տարածաշրջանային զարգացումների արագացման պայմաններում։
Ինքնին հասկանալի է, որ մենք կշարունակենք քաղաքական մակարդակով խորհրդակցությունները և կամրապնդենք համագործակցությունը մեր երկու երկրների միջև, որը չի սահմանափակվում մեր նշած ոլորտներով։ Այդ նպատակով մենք կստեղծենք համատեղ հանձնաժողովներ և կակտիվացնենք փոխգործակցությունը նախարարական մակարդակով», – նշել է Սալամը։