Պուտին․ Իրան-ԱՄՆ հակամարտությունը Ռուսաստանին դնում է բարդ դրության մեջ

Իրան-ԱՄՆ հակամարտությունը Ռուսաստանին դնում է բարդ դրության մեջ, քանի որ Մոսկվան լավ հարաբերություններ ունի թե՛ Թեհրանի, թե՛ Պարսից ծոցի երկրների հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցել է «РИА Новости»-ն։

«Ինչ վերաբերում է Իրանին և ԱՄՆ-ին՝ շատ ծանր և բարդ հակամարտություն է։ Եվ դա մեզ դնում է շատ ծանր դրության մեջ, քանի որ մենք Իրանի հետ ունենք լավ հարաբերություններ, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հետ՝ բարեկամական հարաբերություններ, առանց որևէ չափազանցության», – լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաև հայտնել է, որ ցավում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան համար և կարծում է, որ նրա հետ կարելի էր երկխոսություն վարել։

«Պարոն Լարիջանին, որը, ցավոք, վախճանվեց։ Շատ ցավալի է, նա այնպիսի մարդ էր, որի հետ կարելի էր կառուցողական երկխոսություն վարել՝ նա լսում էր, հասկանում էր, արձագանքում էր ամեն ինչի», – ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *