«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը կերկարաձգվի, սակայն դա միայն իրենից չէ կախված», – ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Թրամփն ավելի վաղ կոչ էր արել երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը։ Կրակի դադարեցումը մայիսի 9-ից 11-ն է նախատեսված։
«Մարդը հույս ունի, գուցե նաև հավատում է, ի՞նչ կա որ։ Բայց դա միայն իրենից չի կախված, այլ՝ երկու կողմերից»,- այս առնչությամբ ասել է Ուշակովը։
Հարցին՝ Թրամփի հույսը հրադադարը երկարաձգելու վերաբերյալ, հիմքեր չունի՞, Ռուսաստանի նախագահի օգնականը պատասխանել է. «Ես կասեի՝ հիմքեր չունի»։