CNN. Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծվել է փակուղային իրավիճակ

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծվել է փակուղային իրավիճակ, հայտնել է CNN հեռուստաալիքի հաղորդավար Ֆարիդ Զաքարիան։

Ըստ հեռուստալրագրողի՝ «աշխարհը սպասում է, թե ով առաջինը կթարթի աչքը՝ Իրա՞նը, թե՞ Ամերիկան»։

«Չնայած նեղուցում առճակատմանը և դրա հետևանքով նավթի գների աճին՝ ֆոնդային շուկան գտնվում է գրեթե պատմական առավելագույն մակարդակների վրա», – նշել է Զաքարիան։

Լրագրողի խոսքով՝ պատերազմն Իրանի հետ թևակոխել է երրորդ ամիս, և թեև փխրուն հրադադարը պահպանվում է, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական ջանքերը, թերևս, փակուղի են մտել։

«Հորմուզի նեղուցը մնում է հակամարտության կենտրոնական լարվածության կետը. երկու կողմերն էլ փաստացի արգելափակում են հիմնական առևտրային ուղին, ինչն էլ խեղդամահ է անում համաշխարհային տնտեսությունը նավթի գների կտրուկ աճի ֆոնին», – նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *