ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 9-ին հանդիպել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդուռահման Ալ Թանիի հետ, ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգգոյի հաղորդագրությունում։
«Պետքարտուղարն իր երախտագիտությունն է հայտնել Կատարին՝ մի շարք հարցերի շուրջ ցուցաբերած գործընկերության համար։ Պետքարտուղարն ու արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև Կատարի պաշտպանությանն ուղղված ԱՄՆ աջակցությունը և սպառնալիքների զսպման, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքում կայունության և անվտանգության ամրապնդման նպատակով իրականացվող սերտ համակարգումը շարունակելու կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։