
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ «Խանթավիրուս Անդես» ինֆեկցիան, որի բռնկումը տեղի էր ունեցել MV Hondius ճամփորդական նավի վրա, կորոնավիրուսից տարբեր է։ Դրանք լրիվությամբ տարբեր հիվանդություններ են։ «Դա կորոնավիրուսային ինֆեկցիա չէ։ Եւ մենք, որպես ԱՀԿ, բազմաթիվ անգամներ հայտարարել ենք այդ մասին։ Իսկ մենք այդ մասին երբ խոսում ենք, ապա խոսում ենք ամենայն լրջությամբ»,- ասել է Գեբերեյսուսը՝ MV Hondius-ի տարհանումից առաջ՝ լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում։
Նա հավելել է, որ համաշխարհային հանրության մտահոգությունները լիովին արդարացված են, կապված նշված նավի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ ԱՀԿ ղեկավարը նկատել է, որ կորոնավիրուսային համավարակի տրավման դեռ բոլորի հիշողությունների մեջ թարմ է։
Կոնկրետ դեպքին անդրադառնալով, Գեբրեյեսուսը ասել է, որ «Խանթավիրուսով» վարակման դեպքերը դեռեւս անհանգստություն չեն առաջացնում եւ իսպանական իշխանություններն ամեն բան արել են, որպեսզի խնդիրներ չառաջանան։