Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել. Անահիտ Սիմոնյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու և իր որոշման մասին

Երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը ով տևական ժամանակ է՝ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, շարունակում է ակտիվորեն կիսվել իր առօրյայով և պատասխանել հետևորդների հետաքրքրող հարցերին։

Ինստագրամյան հերթական հարցուպատասխանի ժամանակ երկրպագուներին ամենից շատ հետաքրքրել է նրա վերաբերմունքը էմիգրացիայի վերաբերյալ։

Հետևորդներից մեկի հարցին, թե արդյոք նա չի զղջում կյանքում նման կտրուկ փոփոխություն անելու և ԱՄՆ տեղափոխվելու համար, Անահիտը տվել է շատ հստակ և վստահ պատասխան. «Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել և չեմ փոշմանում»։

Անահիտ Սիմոնյանը հաճախ է հրապարակումներ անում իր ամերիկյան առօրյայից՝ ցույց տալով թե՛ իր աշխատանքային գործունեությունը, թե՛ ժամանցը որդու՝ Արմանի հետ։

Չնայած շատերը ենթադրում էին, որ հայրենիքից հեռու լինելը կարող է դժվարություններ ստեղծել, երգչուհին փաստում է, որ լիովին գոհ է իր ընտրությունից և նոր միջավայրից։ Այս խոստովանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դիզայները հաջողությամբ ինտեգրվել է նոր կյանքին և իրեն ներդաշնակ է զգում ԱՄՆ-ում։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *