Մահացել է «սարսափ» ժանրի հայտնի ճապոնացի գրողը

Մահացել է ճապոնացի հայտնի գրող Կոձի Սուձուկին։ Նա հայտնի էր «սարսափ» ժանրի իր «Զանգ» վիպաշարով։ Սուձուկին 69 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

Գրողը մահացել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում՝ ծանր հիվանդությունից, մայիսի 8-ին։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում։

Կոձի Սուձուկին ծնվել էր 1957 թվականի մայիսի 13-ին, Համամացու քաղաքում։ Համաշխարհային հռչակ էր ձեռք բերել «Զանգ» վիպաշարի եւ «Մութ ջրեր» վեպի էկրանավորումներից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *