Զելենսկին Հայաստանում մեր անձնական հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ. Ֆիցո

Եթե ​​Զելենսկին հետաքրքրված է բանակցություններով, ապա պետք է զանգահարի Պուտինին, այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Սլովակիայի վարչապետը նշել է, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ ինքը Պուտինին է փոխանցել Զելենսկու ուղերձը։

«Զելենսկին Հայաստանում մեր անձնական հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով», – ասաց Ֆիցոն։

Միևնույն ժամանակ, նա հրապարակավ հայտարարեց Ռուսաստանի նախագահի արձագանքի մասին Ուկրաինայի նախագահի ուղերձին։

«Եթե Ուկրաինայի նախագահը հետաքրքրված է հանդիպումով, ապա պետք է հեռախոսով կապվի իր ռուս գործընկերոջ հետ»,- ասաց Սլովակիայի վարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *