Հիշում եք՝ ինչ իրադարձություններ եղան, ինչ լարվածություն էր Ջերմուկում 2022 թվականին, բիզնեսը գրեթե զրոյացվեց, բայց մենք կարողացանք դա հաղթահարել:
Այս մասին նախընտրական քարոզչության ժամանակ Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2022 թ. Ադրբեջանի հարձակման և Ջերմուկի պատերազմի մասին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր և օկուպացված տարածքներ:
Նա խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին:
«Մենք սահմանզատման արդյունքներով մեր երկրի բոլոր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք: էդ հարցը դե յուրե լուծված ա, դե ֆակտո՝ գործնական սահմանազատման, սահմանագծման արդյունքում կլուծվի: Խորհրդային Հայաստանի տարածքները ամբողջությամբ պատկանում են Հայաստանին. սահմանազատման արդյունքում մենք էդ հարցը ամբողջությամբ լուծելու ենք, նույնը հայելային Ադրբեջանի դեպքում, այսինքն՝ գիծը պետք է անցնի այնպես, ինչպես Խորհրդային Միության ժամանակ ա էդ գիծը անցել»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: