ԱՄՆ-ը չկարողացավ հասնել իր նպատակներից որևէ մեկին և պարտություն կրեց Իրանի վրա հարձակման արդյունքում:
Այս մասին ասել է Իսլամական Հանրապետության բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։
«Եթե մենք ուզում ենք գնահատական տալ, պետք է նշենք, որ թշնամին չկարողացավ հասնել իր՝ նախկինում սահմանված նպատակներից որևէ մեկին և պարտություն կրեց այս պատերազմում», – ասել է նա IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Ակրամինիան հավելել է, որ ԱՄՆ գործողությունները տարածաշրջանում միայն «ամրապնդել են միասնությունն ու համախմբվածությունը Իրանի ներսում»։