Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ զինված ուժերի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը թիրախավորում են թշնամական օբյեկտները և սպասում են կրակ բացելու հրամանին, հաղորդում է Tasnim-ը։
«Օդատիեզերական ուժերի (ԻՀՊԿ) հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը թիրախավորված են տարածաշրջանում գտնվող ամերիկյան թիրախների և թշնամու ագրեսոր նավերի վրա։ Մենք սպասում ենք կրակ բացելու հրամանին», – նշել է գեներալ Մուսավին։