«Ուշանում ենք, ժամանակ չկա»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության չպատասխանեց NEWS.am–ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպես է արձագանքում նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած կոշտ հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։
Նշենք, որ նախօրեին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կայացնի այդ որոշումը, և գուցե որոշման կայացման համար հարկավոր լինի հանրաքվե իրականացնել։
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր գտնվում է Վայոց Ձորում։