
«Մենք էլ ենք միշտ ասել, երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, հասկանալիորեն կկատարենք։ Ոչ մի նոր բան այդտեղ չկա»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի հնչեցրած հայտարարությանն այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Դա ուժի մեջ է»,- ասել է Միրզոյանը։