
«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացրել Վանաձորում։
«Մեր առաջին հանձնառությունը լինելու է Հայաստանի անվտանգությունը և բանակի բարեփոխումը»,- լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում չափազանց կարևոր խնդիր է երիտասարդ ընտանիքների սոցիալական պաշտպանվածությունը․ «Այդ պատճառով մենք առաջարկում ենք յուրաքանչյուր չորրորդ և հաջորդ երեխայի համար մարզերում բնակարան հատկացնել»։