Կրեմլը Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում Երևանում Զելենսկու հնչեցրած ռուսատյաց հայտարարությունների համար․ Պեսկով

Հայաստանն իրավունք ունի անցկացնել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով, սակայն Մոսկվան անընդունելի է համարում, որ դաշնակից Երևանը հարթակ է տրամադրում Վլադիմիր Զելենսկուն՝ ռուսատյաց հայտարարություններ հնչեցնելու համար։ Պավել Զարուբինի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աննորմալ է միայն այն, որ Երևանում հարթակ են տրամադրել բացահայտ հակառուսական հայտարարությունների համար», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ — «Սա նորմալ չէ և չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն»։

«Իհարկե, հավանաբար, մենք այնուամենայնիվ որոշակի պարզաբանումներ ենք ակնկալում Երևանից», — հավելել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *