Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի և Զելենսկու ձեռքսեղմումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտելի ոչինչ չի տեսնում Երևանում Հայաստանի ղեկավարության և Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված քաղաքական գործիչների ձեռքսեղմումների մեջ, քանի որ ուկրաինական հակամարտությունը «Հայաստանի պատերազմը չէ»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Տեսեք, միջազգային գագաթնաժողովների ժամանակ բոլորն էլ բարևում են միմյանց։ Դրանում դատապարտելի ոչինչ չկա։ Եվ սա Հայաստանի պատերազմը չէ»,- հայտարարել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ՀՀ ղեկավարության և ՌԴ հանդեպ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների ձեռքսեղմումների մասին հարցին։

Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *