«Մի քայլ է մնացել, որ ՀՀ-ն դառնա Արևմուտքի և ՌԴ-ի միջև միջնորդավորված պատերազմի կռվադաշտ»․ Լևոն Զուրաբյան

«Մի քայլ է մնացել, որ ՀՀ-ն դառնա Արևմուտքի և ՌԴ-ի միջև միջնորդավորված պատերազմի կռվադաշտ»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արևմուտքն ու Ռուսաստանը առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում:
     Սա սրում է իրավիճակը Հայաստանում, պառակտում մեր ազգը արևմտամետների և ռուսամետների: Մի քայլ է մնացել, որ Հայաստանը դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդավորված (պրոքսի) պատերազմի կռվադաշտ: Այս «հիբրիդային պատերազմի» սադրիչը Նիկոլ Փաշինյանն է:
     Մենք, անկախականներս, 1991 թվականից երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրել ենք բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման դոկտրինը:
     «Հայաստանի խելամիտ ուղի» մեր նախընտրական ծրագրում ներառված է «Երկիր-կամուրջ» նախագիծը, որը ձգտում է Հայաստանում հակամարտող գերտերությունների շահերի ներդաշնակման, և երկաթուղային «Զանգեզուրյան հանգույցի» կառուցման գաղափարը:
     Եթե ցանկանում եք Հայաստանը փրկել վերահաս «հիբրիդային» պատերազմից, ընտրեք մեր անկախական քաղաքական ուժի «Խելամիտ ուղին»: Մենք թույլ չենք տա երկրի պառակտումը օտարածին օրակարգերի բաժանարար գծով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *