ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում նորակոչիկների բանակային առօրյային վերաբերող տեսանյութ է հրապարակել։
Նրանցից շատերի նպատակը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալն է։ Այս ծրագիրը, ըստ նորակոչիկների, իրենց բազմաթիվ առավելություններ և սոցիալական վիճակի բարելավման հնարավորություններ է տալիս։