Մոսկվան կցանկանար պարզաբանումներ ստանալ Երևանից Վլադիմիր Զելենսկիին հակառուսական հայտարարությունների վերաբերյալ

Մոսկվան կցանկանար պարզաբանումներ ստանալ Երևանից Վլադիմիր Զելենսկիին հակառուսական հայտարարությունների վերաբերյալ․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նաև աննորմալ է համարում Երևանի որոշումը՝ հարթակ տրամադրել հակառուսական բողոքի ցույցերի համար։ Նա ասել է, որ դա անհամատեղելի է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ոգու հետ։

Նշենք, որ անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Զելենսկին նույնպես մասնակցեց եվրոպացի առաջնորդների հետ միասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *