
ԲՀԿ քարոզարշավը շարունակվում է։ Գագիկ Ծառուկյանն այսօր հանրահավաք է հրավիրել Աբովյան քաղաքում։
«Երբ ես ասում եմ երաշխավորված խաղաղություն, դա այն է, որ պետք է ընդմիշտ փակենք դուռը պատերազմի դեմ և մեր ժողովուրդն զբաղվի իր գործով, իր բարեկեցությամբ։ Անպայման պետք է լինի երաշխավորված խաղաղություն, մի քանի հզոր պետություններ պետք է միասին ստորագրեն, երաշավորություն տան մեր ժողովրդի անվտանգությունը»,- մինչ հանրահավաքի մեկնարկը՝ քայլերթի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդը։