
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կապանում կայացած հանրահավաքի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է․ «Մեր վերահսկողության տակ կան նրանց տարածքներից, նրանց վերահսկողության տակ կան մեր տարածքներից»։ Սրանով Միրզոյանը անոնս է արել «անկլավների» ՝ Վերին Ոսկեպարի, Սոֆուլլույի, Բարխուդարլույի, Տիգրանաշենի՝ Ադրբեջանին հանձնելու մասին։ Եթե հունիսի 7-ի ԱԺ ընտրություններով Ն․ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց, այդ տարածքները հանձնվելու են Ադրբեջանին, այդ հանձնման անունն էլ դնելու են՝ սահմանազատման շարունակություն»։