Հյուսիսային Կորեան փոփոխություններ է կատարել իր սահմանադրության մեջ՝ Կիմ Չեն Ընի սպանության դեպքում․ The Telegraph

Հյուսիսային Կորեան փոփոխություններ է կատարել սահմանադրության մեջ, որոնց համաձայն՝ երկրի զինված ուժերը պարտավոր են պատասխան միջուկային հարված հասցնել, եթե Կիմ Չեն Ընն սպանվի օտարերկրյա հակառակորդի կողմից։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ այս փոփոխությունը կատարվել է այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և նրա շատ մերձավոր խորհրդականներից մի քանիսը սպանվել են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակումների սկզբնական հարվածների արդյունքում։

Փոփոխությունները ընդունվել են 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանում, որը բացվել է մարտի 22-ին Փհենյանում։ Այս մասին հինգշաբթի օրը Հարավային Կորեայի կառավարության բարձրաստիճան անդամների համար նախատեսված ճեպազրույցում հայտարարել է Ազգային հետախուզական ծառայությունը (NIS)։

Ըստ NIS-ի ճեպազրույցի՝ Կիմը հրամանատարում է Հյուսիսի միջուկային ուժերը, սակայն փոփոխություններն օրենսդրորեն ամրագրված պատասխան հարվածների ընթացակարգեր են սահմանում այն դեպքում, եթե նա լիկվիդացվի կամ սպանվի։

Միջուկային քաղաքականության մասին օրենքի վերանայված 3-րդ հոդվածը սահմանում է. «Եթե պետության միջուկային ուժերի հրամանատարման և վերահսկման համակարգը վտանգի ենթարկվի թշնամական ուժերի հարձակման հետևանքով, ապա միջուկային հարվածը կհասցվի ինքնաբերաբար և անհապաղ կերպով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *