Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Իտալիայում անցկացված Sardinia World Chess Festival 2026 միջազգային շախմատային մրցաշարի արծաթե մեդալակիր:
Մարտիրոսյանը ինը տուրում վաստակել է 7 միավոր՝ մրցաշարն անցնելով առանց պարտության: Նրա հաշվին գրանցվել է հինգ հաղթանակ և չորս ոչ-ոքի:
Առաջին տեղը 7,5 միավորով գրավել է Ֆրեդերիկ Սվանեն Գերմանիայից։
Նշենք, որ Sardinia World Chess Festival 2026-ի գլխավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: