Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր պակիստանցի միջնորդին է հանձնել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկի պատասխանը, հայտնում է IRNA գործակալությունը:
Երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ ամերիկյան առաջարկների վերաբերյալ Իրանի դիրքորոշումն ու նկատառումները կուղարկվեն դրանց քննարկման ավարտից և վերջնական եզրակացության հանգելուց հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն, այդ թվում՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել էին, որ սպասում են իրենց առաջարկին ուղղված Իրանի պատասխանին: