Պանամայի դրոշի ներքո նավարկող և դեպի Բրազիլիա ուղևորվող բեռնանավ է անցել Հորմուզի նեղուցով։ Նավը շարժվել է Իրանի զինված ուժերի կողմից մատնանշված երթուղով։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Պարզվել է, որ խոսքը Mdl Toofan նավի մասին է, որը դուրս է եկել Սաուդյան Արաբիայի Ռաս էլ-Խայր նավահանգստից և ուղևորվել դեպի Ռիո Գրանդե։
Իրանական գործակալության տվյալներով՝ նավը մայիսի 4-ին փորձել էր հատել նեղուցը, սակայն Իրանի ուժայինները ստիպել են նրան հետ շրջվել։
Նշվում է նաև, որ շաբաթ օրվանից ի վեր արդեն երկրորդ նավն է անցնում է Իրանի կողմից սահմանված երթուղով։