Ամենաշատ թվով դպրոցները, մասնավորապես՝ 147 դպրոց, կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին․ Գալստյան

ՀՀ իշխանությունները մտադիր են 15 դպրոց փակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում։ Այս մասին Գավառի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է փակել 219 դպրոց, որոնց մեծ մասը հենց սահմանամերձ բնակավայրերում են։ «Կարծում եմ՝ կարիք չկա ձեզ բացատրելու, թե ինչ նշանակություն ունի դպրոցը համայնքի համար»,- հավելել է պատգամավորը։

Գալստյանն ընդգծել է, որ իշխանությունները կործանում են այն ամենը, ինչին ձեռք են տալիս։ «Նույնիսկ թուրքերն ու թաթար-մոնղոլներն այնպես չեն վարվել Հայ եկեղեցու հետ, ինչպես ՀՀ գործող իշխանությունները։ Առաջնահերթ կերպով պետք է վերականգնել ազգային արժեքների վրա հիմնված մրցունակ կրթական համակարգը»,- նշել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ ամենաշատ թվով դպրոցները՝ 147 հաստատություն, կառուցվել են «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *