ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ Իրանի պատասխանը ներառում է բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման մասին կետ։ Այս մասին հայտնում է իրանական «IRIB» ազգային հեռարձակողը:
Հեռուստաալիքը հստակեցնում է, որ պատասխանն «ուղղված է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում, պարտադրված պատերազմի դադարեցմանը»:
Իսրայելը շարունակում է ամենօրյա հարձակումներ իրականացնել Լիբանանի ողջ տարածքում՝ չնայած ապրիլին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը:
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ իր պատասխանը: