Վենեսուելան այժմ շատ երջանիկ երկիր է: Full Measure հաղորդաշարի ընթացքում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ։
«Նրանք դժբախտ էին, իսկ հիմա երջանիկ են, որ ամեն ինչ լավ է, որ ամեն ինչ լավ է կառավարվում։ Նավթի արդյունահանումն իրականացվում է ահռելի ծավալներով և հասել է վերջին տարիների ընթացքում իր գագաթնակետին։ Խոշոր նավթային ընկերությունները կառուցում են ամենամեծ ու ամենագեղեցիկ հորատման կայանները։ Մարդիկ աշխատում են, և Վենեսուելան երջանիկ երկիր է։ Բոլորն ինձ ասում են, որ շատ հպարտ են նրանով, ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, և որ իրենք լավ աշխատանք են կատարում։ Այնպես որ, մենք շատ հետաքրքիր բաներ ենք արել ու շարունակում ենք անել»,— ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ հատուկ ջոկատայինների իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը։
Այժմ ԱՄՆ-ում ընթանում է նրա դատավարությունը. Մադուրոն մեղադրվում է «նարկոահաբեկչության նպատակով դավադրություն կազմակերպելու» մեջ։